Ինչի են հանգեցրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի թերությունները

06:19 - 22 մարտի, 2019

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենք. 29 փոփոխություն և ոչ մի բարեփոխում

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ԶԼՄ-ներին վերաբերող ամենից շատ փոփոխությունների եւ լրացումների ենթարկված օրենսդրական ակտն է։ Իր ընդունումից՝ 2000 թ.-ից ի վեր այն փոփոխվել է 29 անգամ. մինչև 2010 թվականը՝ 13 անգամ, իսկ երբ 2010-ին հեռարձակման թվայնացման հետ կապված օրենքն ամբողջությամբ նորացվեց՝ ևս 16 անգամ։ Այս բոլոր գործընթացները միտված են եղել տվյալ պահին ծագած ինչ-ինչ խնդիրներ լուծելուն, բայց ոչ՝ բարեփոխումների իրականացմանը։

«Ամբողջ օրենքը բաց է. քանի որ մոտենում են 2020 թվականի լիցենզավորման նոր մրցույթները, եթե օրենքը չփոխվի, անցկացվելու են նույն կանոններով, ինչ որ եղել է 2010 թվականին, իսկ դա նշանակում է ընդհանրապես ոլորտի վերջնական քայքայում», — նշում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ևս ընդունում է, որ օրենքն անկատար է, սակայն համոզված է՝ եթե նույնիսկ կատարյալ փոփոխություններ արվեն՝ այսօրվա մեր պահանջներին, այսօրվա երկրի վիճակին, մեր քաղաքացիական ինստիտուտների զարգացմանը, տեխնոլոգիաների զարգացմանը համապաատսխան, միևնույն է, երկու տարի հետո այդ օրենքը կարող է նորից հնանալ և բարոյապես, և գաղափարապես:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը կարևոր է համարում, որ այս նոր ժամանակաշրջանում ամբողջովին նոր մոտեցումներ ներմուծվեն:

Ի վերջո, ինչի՞ են հանգեցրել օրենսդրական թերությունները

  • Չի հաջողվել ստեղծել մասնավոր մուլտիպլեքս
  • Մարզերում 10 տեղական հեռուստաընկերություն դուրս է մնացել թվայնացման գործընթացից
  • Գործում է հնացած և վիճահարույց լիցենզավորման կարգ
  • Լուծված չէ հեռարձակողների սեփականության և ֆինանսավորման թափանցիկության խնդիրըՍրանցից բխում են տասնյակ այլ սկզբունքային խնդիրներ։


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել