Իրանի խորհրդարանը կիրակի կքննարկի Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման փաստը |news.am|
09:56 - 11 հունվարի, 2020

Իրանի խորհրդարանը կիրակի կքննարկի Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման փաստը |news.am|

news.am: Իրանի խորհրդարանը կիրակի դռնբաց նիստով կքննարկի Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման փաստը, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։

Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է իրանցի խորհրդարանական Թայեբե Սիավաշին։

Խորհրդարանական Մոհամադ Ռեզա Արեֆն իր հերթին կոչ է արել համապատասխան անձանց պատասխանել հանրությանն անհանգստացնող հարցերին այն նորության հետ կապված, որ ինքնաթիռը խփվել է։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոր վշտակցություն է հայտնել ողբերգության առիթով եւ խոստացել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին պնդել է, որ լիովին ընդունվի աղետի մեղքը։

«Մենք ակնկալում ենք, որ Իրանը կհավաստիացնի, որ պատրաստ է լիակատար եւ բաց հետաքննություն անցկացնել, մեղավորներին պատասխանատվության ենթարկել, վերադարձնել զոհվածների մարմինները, վճարել փոխհատուցում, պաշտոնապես ներողություն խնդրել դիվանագիտական խողովակներով»,- նշել է նա իր հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել