Իրանցիները փողոցներում սգում են Ղասեմ Սոլեյմանիի մահը |shantnews.am|
15:43 - 03 հունվարի, 2020

Իրանցիները փողոցներում սգում են Ղասեմ Սոլեյմանիի մահը |shantnews.am|

shantnews.am:  Մեծ թվով իրանցիներ դուրս են եկել Թեհրանի և երկրի այլ քաղաքների փողոցներ՝ սգալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանիի մահը։ Նա սպանվել է Բաղդադի օդանավակայանի մոտ՝ ԱՄՆ-ի հրթիռակոծման հետևանքով, որն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։

«Մահ Ամերիկային» վանկարկող ցուցարարները նշում են, որ Իրանն այդ սպանությունն անպատասխան չի թողնի։

ԱՄՆ հարվածի հետևանքով 12 մարդ է զոհվել։ Զոհերի թվում է եղել նաև շիայական աշխարահազորի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը, ում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրում է դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա կատարված հարձակման մեջ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը համարում է «ԱՄՆ ինքնապաշտպանության իրավունք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել