Իրավապահներն արգելել են Արմեն Գևորգյանին դուրս գալ երկրից. փաստաբան |azatutyun.am|
12:39 - 20 հունիսի, 2019

Իրավապահներն արգելել են Արմեն Գևորգյանին դուրս գալ երկրից. փաստաբան |azatutyun.am|

azatutyun.am։ Իրավապահները երեկ արգելել են Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Արմեն Գևորգյանին դուրս գալ երկրից։
Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօր ասաց, որ Գևորգյանը՝ երեք օրով պետք է մեկներ Ռուսաստան, ունեին առաջին ատյանի դատարանի թույլտվությունը, սակայն սահմանին տեղեկացել են, որ Գևորգյանի նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է սահմանված։

«Տվյալ պարագայում դատարանի թույլտվությունը ոչ մի նշանակություն չունեցավ», - ասաց փաստաբանը։

2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Հունվարի 29-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի որոշումը, որով Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարն ազատ էր արձակվել ստորագրության դիմաց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել