Լավրովի հետ հանդիպմանը Թրամփը կոչ է արել կարգավորել Ուկրաինայի հետ հակամարտությունը |shantnews.am|
06:13 - 11 դեկտեմբերի, 2019

Լավրովի հետ հանդիպմանը Թրամփը կոչ է արել կարգավորել Ուկրաինայի հետ հակամարտությունը |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում կոչ է արել ռուսական կողմին կարգավորել Ուկրաինայի հետ հակամարտությունը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Լավրովը, մեկնաբանելով Թրամփի հետ բանակցությունների արդյունքները, հույս է հայտել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կկատարի իր նախընտրական խոստումներն ու կդադարեցնի ռազմական գործողությունները Դոնբասում, հայտնում է ТАСС-ը։

ԱՄՆ այցի շրջանակում Լավրովը հանդիպել է նաև պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Կողմերը քննարկել են Հյուսիսային Կորեայի սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանը, Սիրիային, երկկողմ հարաբերություններին, տնտեսական համագործակցության վերաբերող ու մի շարք այլ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել