aliq.ge։ Վրաստանի խորհրդարանում իրավիճակը լարված է։ Լրագրողների մի մասին բռնի ուժով դուրս են բերել նիստերի դահլիճից, որտեղ անց էր կացվում իրավական հարցերի հանձնաժողովի նիստը։

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էկա Բեսելիան մոտեցել է հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլիին՝ ասելով, որ իրեն ելույթի իրավունք տա, այլապես նա հանձնաժողովի նիստին չի մասնակցի: Այդ պահին լրատվամիջոցների ներկայացուցիչները փորձել են մասնակցել նրանց խոսակցությանը, ինչից հետո էլ իրավապահները լրագրողներին դուրս են բերել դահլիճից: