Կարո Փայլան. «Խաղաղություն ցանկանալը հանցանք է դարձել» |ermenihaber.am|
11:03 - 15 հոկտեմբերի, 2019

Կարո Փայլան. «Խաղաղություն ցանկանալը հանցանք է դարձել» |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիա ներխուժած թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում իրականացվում են քրեական հետապնդումներ: Այս խնդրին անդրադարձել ու դատապարտել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:

Նա Twitter-ում կատարած գրառման մեջ մասնավորապես ասել է.

«Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել, պարո՛ն նախագահ: «Ո՛չ պատերազմին, խաղաղություն հենց հիմա» միտքը հնչեցրած 9 ԺԴԿ-ական կալանավորվել է: Ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկանալն է հանցանք»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել