Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ անդրադարձավ կիսանախագահական համակարգին։ Նա նշեց, որ կիսանախագահական համակարգը Հայաստանի Երրորդ Հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է։
«Իմ մոտեցումը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության Երրորդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողված կառավարման համակարգ է ունեցել, և գործնականում մենք բոլորս իրար հետ տեսել ենք և այն ապացուցվել է։
Հեղափոխության հաջորդ օրվանից կան մարդիկ, եղել են մարդիկ, ովքեր ինձ ասում էին, որ արագ պետք է վերականգնել կիսանախագահական համակարգը։ Ասում էին, այն հին համակարգում լավ էր, քանի որ կար նախագահ, վարչապետ և փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքն էր, պատասխանատվությունը վարչապետի ձեռքն էր, հենց պրոբլեմն էր առաջանում նախագահը իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, նրան գործից հանում էր և բուֆեռ էր առաջանում։
Այս դեպքում ասում էին՝ ամբողջ պատասխանատվությունը վարչապետի՝ քեզ վրա է, արագ փոխիր։ Ես ասում էի, որ իմ կարծիքով պետության իրական լիդերը, որպես անձ կյանքում իր պատասխանավությունը ուրիշի վրա չի գցի, որովհետև մեր երկրի ձախողումները առաջին հերթին եկել են այդ անպատասխանատվությունից, կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է։
Ընդհանրապես, եթե այս տարբերակը պետք է բացառել Հայաստանի համար, եթե գնում ենք տեսականորեն, ապա պետք է կիսա որևէ բան չունենանք, կամ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական համակարգ, կամ ամբողջական նախագահական կառավարման համակարգ, երբ որ նախագահը նաև կառավարության ղեկավարն է։ Իմ կարծիքը այն է, որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք, առնվազն այնքան ժամանակ, մինչև չենք համոզվի, որ այս կառավարման համակարգը մեզ համար պրոբլեմ է, մինչև այս պահը այն նոր է, եկեք տեսնենք ինչ է տեղի ունենում։ Սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումը մեր այսօրվա քաղաքական իրողությւոններին, նկատի ունեմ ժողովրդի իշխանությունը, օրենքի գեյակայությունը»,- անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Այն դիտարկմանը, թե ՝ Հրայր Թովմասյանն է ասում, որ այս կառավարությունը ուզում է իենից ազատվել, զգուշացումներ է ստացել, որ եթե հրաժարական չտա՝ իր նկատմամաբ քրեական հետապնդում կսկսվի, Նիկոլ Փաշինյանն ասաց․
«Ես ձեզ ասեմ ավելին, 2018 թվականից սկսած, մայիսից սկսած, սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել ինձ։ Ասելով՝ ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը և ես Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր։ Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովեհտև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ, իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Սահմանադրական դատարան»,-մասնավորապես նշեց Նիկոլ Փաշինյանը։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)