Կստեղծվի Հակակոռուպցիոն նոր դատարան
13:04 - 26 հուլիսի, 2019

Կստեղծվի Հակակոռուպցիոն նոր դատարան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի առաքելության ղեկավար, քաղաքական երկխոսության և սահմանադրական գործընթացների մասնագետ Ջեյսոն Գլուկի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Բադասյանը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը և ընդգծել Ծրագրի կարևորությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում:

Ռուստամ Բադասյանը ՄԱԿ-ի գործընկերներին ներկայացրել է 2 հիմնական ուղղություններով նախատեսվող բարեփոխումների ծրագրերը՝ ուղղված դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներին, դրանցից առանձնացրել կարճաժամկետ ու երկարաժամկետ հատվածում իրականացվելիք գործողությունները՝ ընդգծելով, որ Կառավարության գերնպատակը Հայաստանի քաղաքացու սպասումներն արդարացնելն է: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է Հակակոռուպցիոն նոր դատարանի ստեղծմանը, ապօրինի ծագում ունեցող գույթի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցմանը, հակոկոռուպցիոն երկու նոր մարմինների ստեղծմանն ու էլեկտրոնային արդարադատության ներդրմանը:

ՄԱԶԾ փորձագետներն իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու Հայաստանին նշված ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հարցում և մի շարք առաջարկներ ու դիտարկումներ ներկայացրել քննարկված հարցերի շուրջ:



ՀՀ ԱՆ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել