ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը անդրադարձել է ԱԱԾ տնօրենի հրաժարականին. |shantnews.am|

15:33 - 17 սեպտեմբերի, 2019

shantnews.am: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը անդրադարձել է ԱԱԾ տնօրենի հրաժարականին, հայտարարությանը և այդ հայտարարության մեջ արված ակնարկներին։

«Ես էլ կասեի, նման միտք կարտահայտեի, որովհետև ակնհայտորեն որևէ բան անելու ցանկություն կա, բայց կազմակերպվածություն, վերջնական նպատակին հասնելու ճանապարհային քարտեզ ակնհայտորեն բացակայում է: Պարբերաբար ծագած առանձին խնդիրներին առանձին լուծումներ տալով փորձել առաջ շարժվել հնարավոր չէ, որովհետև մենք ուզում ենք երկարաժամկետ, կայուն զարգացման ծրագրեր և քայլել տեսնել»,- ասել է Թանդիլյանը:

Հիշեցենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տալով այսպիսի հրապարակում էր կատարել.

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կա՛նգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը:Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։ Պատիվ ունեմ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել