Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման մոտ 3200 թեստ է ստացել ՌԴ-ից |24news.am|
15:33 - 04 ապրիլի, 2020

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման մոտ 3200 թեստ է ստացել ՌԴ-ից |24news.am|

24news.am: «Ռուսաստանին դիմել էինք աջակցություն ստանալու համար, մասնավորապես՝ կորոնավիրուսի ախտորոշման 10 հազար թեստ ստանալու նպատակով։ Վերջին օրերին ստացել ենք մոտ 3200-ը», - այս մասին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Խոսնակը նշեց, որ միգուցե թեստերի մյուս քանակը ստանան առաջիկայում։ Կորոնավիրուսի դեմ պայքարի համար այլ դեղամիջոցներ կամ աջակցություն ստացե՞լ են արդյոք ՌԴ-ից՝ Նիկողոսյանը չմանրամասնեց՝ նշելով, որ քիչ ուշ հավելյալ տեղեկություն կտրամադրեն այդ մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել