Հավանության է արժանացել բյուջեի նախագիծ, որը Թրամփին արգելում է պատերազմ սկսել Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի համաձայնության |shantnews.am|
07:10 - 13 հուլիսի, 2019

Հավանության է արժանացել բյուջեի նախագիծ, որը Թրամփին արգելում է պատերազմ սկսել Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի համաձայնության |shantnews.am|

shantnews.am։ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել 2020 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արգելում է պատերազմ սկսել Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի համաձայնության: Այդ մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:

Այդ նախաձեռնությանը աջակցել է 251 կոնգրեսական, իսկ դեմ է արտահայտվել՝ 170-ը:

Նախագիծը պետք է հավանության արժանանա Կոնգրեսի երկու պալատների կողմից, ապա ուղարկվի նախագահ Թրամփի հաստատմանը:

Սպիտակ տան առաջնորդը կարող է վետո դնել օրինագծի վրա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել