Հրդեհ Վրաստանի Սամտրեդիա քաղաքի նավթաբազայում |shantnews.am|
07:30 - 04 սեպտեմբերի, 2019

Հրդեհ Վրաստանի Սամտրեդիա քաղաքի նավթաբազայում |shantnews.am|

shantnews.am։ Սամտրեդիայի Նաչխաթաուրի շրջանում գտնվող նավթային բազայում լուսադեմին հրդեհ էր բռնկվել:

Վրաստանի Առաջին ալիքը, հղում անելով Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը, հաղորդել է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Իմերեթի և Սամեգրելոյի քաղաքապետարանների 14 փրկարարական ջոկատ՝ մոտ 70 հրշեջ:

Ըստ նրանց, հրդեհը բռնկվել է վառելիքով լի ռեզերվուարում, և այս փուլում հրդեհի տարածման վտանգ չկա:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ հրդեհն արդեն տեղայնացված է, աշխատանքները շարունակվում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել