«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի ընկերներ,

Ձեր քննարկմանն եմ ներկայացնում հետևյալ օրենքի նախագծի մտահղացումը, որով վարչական տույժի ենթարկված վարորդներն իրենց տուգանքը 5 աշխատանքային օրում վճարելու պարագայում, ստանում են հնարավորություն պայմանական 30% զեղչի:

Այդպիսով խրախուսում ենք պարտաճանաչությունը, ինչի դիմաց տույժի չափը նվազում է»։