ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է €1.6 մլն փոխհատուցել Քոչարյանի օրոք ունեզրկված քաղաքացուն |panarmenian.net|
10:15 - 25 հուլիսի, 2019

ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է €1.6 մլն փոխհատուցել Քոչարյանի օրոք ունեզրկված քաղաքացուն |panarmenian.net|

panarmenian.net։ Հուլիսի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Յուրի Վարդանյանն ըննդեմ Հայաստանի Հանրապետության գործով» վճիռը, որով ՀՀ կառավարությունը պարտավորվում է €1.6 մլն վճարել Վարդանյանների ընտանիքին:

Ընտանիքի ունեզրկվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 15 տարի առաջ, երբ Բուզանդ փողոցի իրենց տնից հանվել է, քանի որ այդ տարածքը հռչակվել էր «հանրային գերակա շահ»:

Վարդանյանների իրավունքների խախտումը դատարանը ճանաչել էր դեռ 2016-ին՝ արձանագրելով, որ նա զրկված է եղել արդար դատավարության և սեփականությունը պաշտպանելու իրավունքից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել