Մարտի 1-ից հետո արտակարգ ռեժիմ մտցնելու որոշման ժամանակ ԲՀԿ-ն դիտորդ չի եղել․ Մելքումյան |24news.am|
15:25 - 22 ապրիլի, 2019

Մարտի 1-ից հետո արտակարգ ռեժիմ մտցնելու որոշման ժամանակ ԲՀԿ-ն դիտորդ չի եղել․ Մելքումյան |24news.am|

24news.am:  ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու «2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Մելքումյանը համամիտ չէր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի այն հայտարարությանը, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ արտակարգ ռեժիմ հայտարարելու որոշման պարագայում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները լուռ դիտորդներ են եղել: Նա նշեց, որ ստեղծվել է հանձնաժողով, տարվել են լայնածավալ քննարկումներ, որում ԲՀԿ-ի անդամ է եղել Նաիրա Զոհրաբյանը. «Ես չեմ կարծում՝ հենց իր պատգամավոր եղած ժամանակ շատ-շատ հարցադրումներ կատարվել են օբյեկտիվ:

Ես չեմ կիսում, թե իբր եղել են դիտորդի կարգավիճակում: Այն ժամանակ էլ են քննարկվել շատ հարցեր այդ փուլի հնարավորությունների շրջանակներում՝ կապված ինֆորմացիայի հետ, եթե Դդւք հետեւեք խրոնոլոգիային, կտեսնեք, որ հարցեր բարձրացվել են»,- ասաց Մելքումյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել