Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը․
«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։ Կուսակցության անդամների, տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ բաց և բարդ քննարկումների արդյունքում ի վերջո որոշվել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։ Չեմ թաքցնում, եղել են տարբեր տեսակետներ, հնչել են տարբեր փաստարկներ և հակափաստարկներ։ Վերջնական որոշումը կայացվել է հիմնական երկու գործոնների ազդեցության տակ.
1.Կուսակցությունն այս պահին գտնվում է վերափոխումների ինտենսիվ փուլում, կառուցվածքային և բովանդակային ռեֆորմացիայի ճանապարհին։
2. Այս պահին, Արցախի շուրջ տիրող իրավիճակով պայմանավորված, մեր հասարակության մեջ առկա չէ Երևանի զարգացման և քաղաքային խնդիրների շուրջ իրական բանավիճային և քննարկումային մթնոլորտ։
ԲՀԿ-ն հաջողություն է մաղթում ընտրությունների մասնակից ուժերին՝ ի շահ մեր ժողովրդի և երևանցիների բարօրության»։
comment.count (0)