Մենք զինվորականներին միայն նավթի համար ենք թողել․ Թրամփը՝ Սիրիայի մասին |news.am|
05:05 - 14 նոյեմբերի, 2019

Մենք զինվորականներին միայն նավթի համար ենք թողել․ Թրամփը՝ Սիրիայի մասին |news.am|

news.am: Միացյալ Նահանգները միայն նավթային հանքավայրերի համար է պահպանում իր ռազմական ներկայությունը Սիրիայում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ունենք նավթ։ Նավթն անվտանգության մեջ է։ Մենք զինվորականներին միայն նավթի համար ենք թողել»,- ասել է Թրամփը։ «Ինչպես ձեզ հայտնի է, մենք մեր զինվորականներին վերջերս տարել ենք հետ, քանի որ, ինչպես ինձ է թվում, եկել է ժամանակը, որ մենք անհանգստանանք ոչ ուրիշների սահմանների համար, ես ուզում եմ անհանգստանալ մեր սահմանների համար»,- պարզաբանել է ամերիկյան առաջնորդը։

«Կրակի դադարեցման ռեժիմը շատ լավ պահպանվում է։ Մենք խոսել ենք քրդերի հետ, եւ նրանք, դատելով ամեն ինչից, շատ գոհ են։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Էրդողանին այն աշխատանքի համար, որ նա արել է»,- ասել է Թրամփը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել