Մենք պետք է սկսենք գումարներ գանձել մեր ծառայությունների համար․Տաթևիկ Ռևազյան |news.am|
11:27 - 16 դեկտեմբերի, 2019

Մենք պետք է սկսենք գումարներ գանձել մեր ծառայությունների համար․Տաթևիկ Ռևազյան |news.am|

news.am: Եթե քաղավիացիայում աշխատավարձերը շատ ցածր է եւ լավ մասնագետները գնում մասնավորում են աշխատում, շատ դժվար է հսկողությունն այն մակարդակով ապահովել, որը պահանջվում է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը՝ անդրադառնալով նրան, որ Եվրահանձնաժողովը ավելի խիստ հսկողության տակ է վերցրել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Նրա խոսքով, իրենք արդեն կոնկրետ քայլեր են սկսել ձեռնարկել, որ փոփոխություններ կատարվեն օրենսդրության մեջ, ինչը թույլ կտար բարձրացնել աշխատավարձերը: «Դա չի լինելու բյուջեի հաշվին, այլ մենք պետք է սկսենք գումարներ գանձել մեր ծառայությունների համար: Ամբողջ աշխարհում դա ընդունված տարբերակ է: Ես անձամբ այս մեկ տարում խոսել եմ ավելի քան 80 երկրների քաղավիացիայի ղեկավարների հետ, եւ բոլորն ասել են՝ դուք պետք է դառնաք ինքնաֆինանսավորվող կառույց, որը գանձում է գումարներ, օրինակ, ավիաընկերություն գրանցելուց: Հոլանդիայում եթե դու ուզում ես ավիաընկերություն գրանցես, վճարում ես 25 հազար եվրո, Հայաստանում դա անվճար է: Եթե դու օդաչու ես եւ ուզում ես քո լիցենզիան երկարաձգես, դա ՀՀ-ում անվճար է: Հենց մենք սկսենք գումարներ գանձել մեր ծառայությունների համար, մենք կունենանք այն ֆինանսները, որ կարողանանք կտրուկ բարձրացնել աշխատավարձերը եւ ներգրավել նոր մասնագետներ, վերապատրաստենք բոլորին»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել