Շաքարավազն ու կարագն էժանացել են, բայց հունվարից շաքարը կթանկանա․ՏՄՊՊՀ նախագահ |panarmeniant.net|
14:47 - 27 դեկտեմբերի, 2019

Շաքարավազն ու կարագն էժանացել են, բայց հունվարից շաքարը կթանկանա․ՏՄՊՊՀ նախագահ |panarmeniant.net|

panarmenian.net:  Կարագի և շաքարավազի շուկայում գները նվազել են, սակայն 2020-ի հունվարից շաքարավազը կթանկանա:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ «Ալեքս հոլդինգ»-ը շարունակում է այս շուկայում գերիշխող դիրք ունենալ, սակայն ընկերության մասնաբաժինը նվազել է 1%-ով:

Գեղամ Գևորգյանը հայտնել է նաև, որ ներմուծված կարագի գները նվազել են 200-250 դրամի չափով: Մասնավորապես, 2018 թ-ին հոկտեմբերին կարագի գինը կազմել է 4600 դրամի սահմաններում, 2019 -ի նույն ժամանակահատվածում եղել է 4300 դրամի սահմաններում։

Անդրադառնալով կարագի շուկայում տիրող իրավիճակին՝ ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ ուսումնասիրությունների արդյունքում հստակ կարող են ասել՝ չեն գտել որևէ դեպք, երբ կարագի փոխարեն վաճառվում է այլ բան։


«Այսինքն՝ բուսական յուղ չի հայտնաբերվել, անբարեխիղճ մրցակցության դրսևորում չի եղել, լաբորատոր անալիզների պատասխանները կհրապարակենք»,- նշել է նա:

Անդրադառնալով շաքարավազի շուկային՝ Գեղամ Գևորգյանն ասել է, որ այստեղ խնդիրներն ավելի շատ են։ Նրա խոսքով՝ Հայաստանում արտադրվող շաքարի ինքնարժեքն ավելի բարձր է, քան ներմուծվածինը, քանի որ Ռուսաստանն այսօր բավականին էժան գնով շաքար է իրացնում, ինչը լուրջ խնդիր է տեղական արտադրողի համար։ Նա նշել է, որ վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շաքարի գինը 391 դրամից նվազել է 223 դրամ, հիմա կարելի է գնել շաքարավազ նաև 209 դրամով, ինչն, ըստ նրա, այդքան էլ ուրախալի փաստ չէ։

«Սեզոնային բնույթով իջեցումները բերում են խնդիրների։ Հունվարին՝ Նոր տարուց հետո, կարծում ենք, որ շաքարը կթանկանա, քանի որ այս իջեցումը բնական չի համարվում, ՌԴ-ից մեծ պաշարներ ուղղակի էժան գնով բերել են Հայաստան: Ես հասկանում եմ, որ սպառողների համար գների իջեցումը լավ է, բայց տնտեսության համար այդքան էլ լավ չէ»,- ասել է Գեղամ Գևորգյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել