aysor.am: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ առաջարկայում հրաժարական է ներկայացնելու։

«Իմ հրաժարականը պահանջելու մասին լուրերը ձեզանից եմ առաջին անգամ լսում», - խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան ասել է ՊԵԿ նախագահը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե մամուլը պարբերաբար գրում է, որ ՊԵԿ նախագահը պաշտոնանկ է արվելու՝ Անանյանն ասել է. «Դա այս պետական շինարարության ամբողջ գործընթացի մեջ ամենաանէական հարցն է, որ տալիս եք։ Մի բան կարող եմ ձեզ վստահեցնել՝ իմ մասնագիտոթյունը ես չեմ կորցնի։ Կապ չունի՝ ես կլինեմ պետական, թե ոչ պետական ծառայող, ես այս ոլորտից կլինեմ անբաժան, ձեր հարցը շատ անէական է»։