azatutyun.am: Վարչապետի հետ մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որևէ խնդիր չի եղել: Այս մասին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ անդրադառնալով կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականին։
«Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի` կապված կադրային խնդրի հետ: Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանա, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին», - փոխանցեցին ՊԵԿ-ից։
Կոմիտեից հայտնում են, որ հրաժարականը բացարձակ կապ չունի մամուլում շրջանառվող մյուս բոլոր վարկածների հետ։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)