shantnews.am: Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել: Այս մասին հոկտեմբերի 15-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Ինձ համար Ղրղզստանում խաղաղությունը, երկրի ամբողջականությունը, մեր ժողովրդի միասնությունն ու հասարակության մեջ հանգստությունը վեր են ամեն ինչից: Ես չեմ կառչում իշխանությունից: Չեմ ցանկանում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, որն արյուն թափեց և կրակեց իր սեփական քաղաքացիների վրա: Ուստի, ես որոշեցի հրաժարական տալ», – Ժեենբեկովի ուղերձից հատված է մեջբերում մամուլի ծառայությունը:
Նա խնդրել է վարչապետ Ժապարովին և մյուս քաղաքական գործիչներին «իրենց կողմնակիցներին տանել» մայրաքաղաքից և բնակիչներին վերադարձնել խաղաղ կյանքը:
«Ոչ մի ուժ չարժե մեր երկրի ամբողջականությունը և հասարակության ներդաշնակությունը», – եզրափակել է նա:
comment.count (0)