Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Huawei-ը սերտորեն կապված է Չինաստանի կառավարության հետ |tert.am|
06:05 - 01 հունիսի, 2019

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Huawei-ը սերտորեն կապված է Չինաստանի կառավարության հետ |tert.am|

tert.am: ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ Huawei ընկերությունը սերտորեն կապված է Չինաստանի կառավարության հետ: 

«Բացի այն, որ Huawei-ը սերտորեն կապված է Չինաստանի կառավարության հետ, այդ երկրում նաև բիզնեսը փոխկապակցված է ռազմական ոլորտի հետ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Շանահանը՝ հավելելով, որ Վաշինգտոնը «տնտեսական անվտանգությունը համարում է ազգային անվտանգության անբաժանելի մաս:

Սպիտակ տան վարչակազմի կողմից Huawei ընկերությանն առնչվող հայտարարությունները Պեկինում համարում են «ԱՄՆ-ի քաղաքացիներին մոլորության մեջ գցելու փորձ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել