tert.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք ժամ շփվել են առանձնազրույցի ձևաչափով, կես ժամ առաջ նրանց են միացել պատվիրակությունները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Երկու երկրի առաջնորդների բանակցությունների հիմնական թեման սիրիական Իդլիբում տիրող լարված իրավիճակն է: Կրեմլում առաջնորդների հանդիպումը մեկնարկել է տեղի ժամանակով 14:06-ին: 

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Թուրքիան չի կարողացել կատարել Իդլիբի հարցով պայմանավորվածության մի քանի հիմնարար պարտականություններ, մասնավորապես՝ թուրքական կողմը չի կարողացել զսպել սիրիական զինված ընդդիմությանը: