ՍԴ-ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը մերժելու ֆորմալ հիմք չունի |pastinfo.am|

12:44 - 04 հոկտեմբերի, 2019

pastinfo.am։ Եթե ՍԴ-ում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ չընդունվի, ապա ԱԺ-ն կրկին այդ խնդիրները, հարցերը շտկելով կարող է դիմել ՍԴ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Բոլոր ֆորմալ պահանջները ՍԴ-ի մասին օրենքի համապատասխան 24 և 25-րդ հոդվածների պահանջները պահպանված են օրենքում և ՍԴ-ն այս դիմումը մերժելու ֆորմալ հիմք չունի»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը 98 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու որոշման նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեցին «Իմ քայլ» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել