ՍԴ-ն սկսում է Քոչարյանի դիմումի քննությունը |lragir.am|
06:59 - 03 սեպտեմբերի, 2019

ՍԴ-ն սկսում է Քոչարյանի դիմումի քննությունը |lragir.am|

lragir.am։ Այսօր՝ ժամը 11:00-ին Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կսկսի գրավոր ընթացակարգով քննել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Այսինքն՝ ՍԴ-ն պետք է որոշի՝ որպես նախագահ լինելով անձեռնմխելի՝ Քոչարյանին մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը հակասահմանադրական է, թե՞ ոչ:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, հիշեցնենք, երեկ դատարանի երեք անդամների կողմնակալության հարցն էր բարձրացրել, որ նրանք չեն կարող նիստին մասնակցել: Այդ թվում է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Բայց ՍԴ-ն Վահե Գրիգորյանի այս միջնոդրությունը չէր քննել:

Հիշեցնենք, որ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակված էր օգոստոսի 29-ին, սակայն Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ հետաձգել էր քննությունը մինչև սեպտեմբերի 3-ը՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտության հիմնավորմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել