Սաակաշվիլիին «թույլ են տվել» մասնակցել Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին |tert.am|
10:34 - 21 հունիսի, 2019

Սաակաշվիլիին «թույլ են տվել» մասնակցել Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին |tert.am|

tert.am:  Ուկրաինայի դատարանը Վրաստանի 3-րդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին երկրում 5 տարի անընդմեջ բնակվելու իրավունք է տվել, ինչը թույլ կտա նրան մասնակցել Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք նշանակված են հուլիսի 21-ին: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Facebook-ի իր էջում:

«Դատարանն արդարացի որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններին իմ մասնակցության հնարավորության առնչությամբ: Եվս մեկ քայլ դեպի հաղթանակը»,- գրել է Սաակաշվիլին:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինա է վերադարձել նախագահ Վլադիմիր Զելենսկիին օգնելու նպատակով:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինա էր վերադարձել մայիսի 29-ին՝ այն բանից հետո, երբ Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնել էր Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը, որից նա զրկվել էր 2017թ.-ին՝ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել