Վրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջ
 |news.am|
12:08 - 04 մայիսի, 2024

Վրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջ |news.am|

news.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմամբ «Վրացական երազանքի» կառավարությունը փորձում է սիրաշահել Մոսկվային։ Նա այսպիսի կարծիք է հայտնել DW-ի հարցազրույցում։

«Թե ինչու են նրանք դա անում՝ քաղաքական տեսակետից անհասկանալի է։ Դա արդեն այն չէ, ինչի մասին առաջ կարելի էր ասել, որ նրանք փորձում են իշխանությունը պահել, այսօր դա որեւէ այլ բանով, քան Մոսկվային սիրաշահելու ցանկություն, չես բացատրի, եւ մի կենտրոն չի կարողանում համակերպվել այն մտքին, որ Վրաստանը դարձել է Եվրամիության թեկնածու երկիր»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու ծրագրային ելույթից հետո «ակնհայտ է դարձել, որ այդ օրենքն իր բովանդակությամբ ռուսական է», հայտնել է NewsGeorgia-ն։

«Նրանք փորձում են Վրաստանի գործընկերներին ներկայացնել որպես հեղափոխության գործընկերներ, ասես թե նրանք փորձում են տապալել կառավարությունը։ Նրանք միաժամանակ լռում են Ռուսաստանի հարցում, ասես թե նա մեր բարեկամն է։ Այնպես որ էլ ավելի ակնհայտ է դառնում, որ խնդիրը ոչ միայն ռուսական օրենքն է, այլեւ ռուսական կառավարությունը»,- ավելացրել է նա։

Վրաստանի նախագահը կարծում է, որ ստեղծված իրավիճակը «շատ տագնապալի է», եւ դրանում փոխզիջումային լուծումներ չկան։

«Փոխզիջումը օրենքը հետ կանչելն է։ Դա մեկ անգամ կատարվել է, եւ այն նրանք նորից  ներկայացրել են եւ դրա հետ միասին ընդունել մի քանի օրենքներ»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել