Վրաստանում իրավիճակը լարված է․ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
 |aliq.ge|
23:07 - 01 մայիսի, 2024

Վրաստանում իրավիճակը լարված է․ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի խորհրդարանի հարակից Չիտաձեի փողոցում «ռուսական օրենքի» ընդունման դեմ բողոքող ցուցարարների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենա և արցունքաբեր գազ է կիրառել: 

Այս պահին տեղում իրավիճակը լարված է։ Խորհրդարանի հարևանությամբ կապի միջոցների աշխատանքը խանգարող մեխանիզմ է օգտագործվում, ինչը գրեթե անհնար է դարձնում ինտերնետից օգտվելը:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի փոխանցմամբ, հատուկջոկատայինները փորձում են շրջափակել ցուցարարներին, սակայն վերջիններս չեն պատրաստվում լքել տարածքը:

Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ «այն բանից հետո, երբ ստորաբաժանման ներկայացուցիչները լքել են խորհրդարանի հարակից տարածքը, հանրահավաքի մասնակիցներն ագրեսիվ են դարձել՝ փորձելով վնասել օրենսդիր մարմնի մուտքի երկաթե դռները»։

ՆԳՆ–ի մամուլի կենտրոնը հաստատում է, որ «պղպեղի սփրեյ» և ջրի շիթեր է կիրառել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել