Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը |tert.am|
20:32 - 01 մայիսի, 2024

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը |tert.am|

tert.am: Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։

Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան։

Նրա օգտին քվեարկել է 83, դեմ՝ 23 պատգամավոր։

Ավելի վաղ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ այն կընդունվի երրորդ վերջնական ընթերցմամբ երկու շաբաթից, իսկ նախագահի վետոն կհաղթահարվի չորս շաբաթից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել