Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին ԱԺ-ում կմասնակցի Ապրիլյան հանձնաժողովի նիստին |panarmenian.net|
10:40 - 16 ապրիլի, 2020

Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին ԱԺ-ում կմասնակցի Ապրիլյան հանձնաժողովի նիստին |panarmenian.net|

panarmenian.net: Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ԱԺ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։

ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է Սերժ Սարգսյանի պայմանը․ հանձնաժողովը հավաստիացրել է, որ նրան առանց որևէ նախապայմանի կտրամադրվի իր մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը:

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 6-ին գրություն էր ուղղել երրորդ նախագահին՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին:

Սարգսյանի գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդուհանդերձ, նա «ոչ հանձնաժողովում և ոչ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու» Ադրբեջանի կողմից 2016-ին սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել