Վալերի Օսիպյանի հրաժարականի դիմումի մասին որևէ տեղեկություն ինձ հայտնի չէ․ Աշոտ Ահարոնյան |factor.am|
08:48 - 17 սեպտեմբերի, 2019

Վալերի Օսիպյանի հրաժարականի դիմումի մասին որևէ տեղեկություն ինձ հայտնի չէ․ Աշոտ Ահարոնյան |factor.am|

factor.am։ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի դիմում ներկայացնելու վերաբերյալ տեղեկության ես չեմ տիրապետում. այս մասին ասաց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Ես աշխատանքի եմ եկել, աշխատում եմ, և ինձ Վալերի Օսիպյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ»,-ասաց Ահարոնյանը։ Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ մամուլը գրում է, որ Վալերի Օսիպյանը, Արթուր Վանեցյանը և Դավիթ Տոնոյանը հրաժարականների դիմումներ են ներկայացնելու։

Այդ հրապարակումներից օրեր անց՝ երեկ, Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել