armtimes.com:  Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը վաղ առավոտյան գնացել է Սահմանադրական դատարան՝ աշխատանքի։ ՍԴ-ում է նաեւ Հրայր Թովմասյանը։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին եւ մտավ դատարանի շենք։

ՍԴ-ում այսօր աշխատակարգային քննարկում է տեղի ունցել, սակայն Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությունները չեն քննարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանդրական դատարանի անդամ Արեւիկ Պետրոսյանը։

Այս պահին նաեւ մի քանի ցուցարարներ են ՍԴ շենքի մոտ, պահանջում են Հրայր Թովմասյանի հրաժարականը։