Դատական նիստին Հրայր Թովմասյանի ինքնազգացողությունը վատացավ. նիստը հետաձգվեց |news.am|
11:30 - 17 սեպտեմբերի, 2024

Դատական նիստին Հրայր Թովմասյանի ինքնազգացողությունը վատացավ. նիստը հետաձգվեց |news.am|

news.am: Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով այսօրվա՝ սեպտեմբերի 17-ի դատական նիստը տեղափոխվեց չորեքշաբթի՝ առավոտյան 09:00-ին։

Թովմասյանն այսօր պետք է շարունակեր իր պաշտպանական ճառը, սակայն նրա ինքնազգացողությունը վատացավ, նիստն ընդհատվեց։

Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օրն է, ինչ նա հանդես է գալիս պաշտպանական ճառով։ Թովմասյանի և իր փաստաբանների պնդմամբ, նրան մեղսագրվող արարքը հիմքում ընկած է բացառապես քաղաքական հետապնդումը։

Նշենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել