Վնասակար նյութերի արտանետումները 10 տարում 60 000 տոննայով ավելացել են. ամենաաղտոտվածը Լոռու մարզն է |hetq.am|
13:27 - 23 հունվարի, 2020

Վնասակար նյութերի արտանետումները 10 տարում 60 000 տոննայով ավելացել են. ամենաաղտոտվածը Լոռու մարզն է |hetq.am|

hetq.am: Վնասակար նյութերի արտանետումները Հայաստանում տարեցտարի ավելանում են։ Երևանում օդի աղտոտվածությունն ավելի շատ է, քան խոշոր քաղաքներում՝ Մոսկվայում, Ստամբուլում:

Մենք ուսումնասիրել ենք 19 տարում մթնոլորտում վնասակար նյութերի արտանետման տվյալները, պարզել, որ 2000-2018թթ․ դրանք մոտ 100 հազար տոննայով ավելացել են։

Վնասակար նյութերի 68,3 %-ը մթնոլորտ է արտանետվում ավտոտրանսպորտից, իսկ անշարժ աղբյուրների պատճառով ամենաաղտոտված մարզը Լոռին է, ամենամաքուրը՝ Վայոց Ձորը։ Համեմատության համար՝ Լոռու մարզը 138 անգամ ավելի կեղտոտ է Վայոց Ձորից, 3 անգամ` Երևանից։

2018թ. տվյալներով՝ Հայաստանում արտանետումները մեկ բնակչի հաշվով կազմել են 38,4 կգ։ 2000-2018թթ ընթացքում Հայաստանում մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի թիվը 40 %-ով ավելացել է՝ կազմելով 263 400 տոննա։ 19 տարվա ընթացքում արտանետումների ամենաքիչ քանակը գրանցվել է 2002թ.՝ կազմելով 149,500 տոննա, ամենաշատը՝ 2017թ.՝ 291,000 հազար տոննա։

Վերջին 5 տարիների տվյալներով՝ ամենացածր ցուցանիշը եղել է 2015թ․-ին՝ 268,700 տոննա։

2000-2018թթ․ տվյալներով՝ մթնոլորտ արտանետված վնասկար նյութերի կեսից ավելին՝ 68,3 %-ը ավտոտրանսպորտի արտանետումներն են։ Թեև 2000-2008թթ․ դրանք զգալիորեն ավել են անշարժ աղբյուրների արտանետումներից՝ կազմելով ավելի քան 80 %, սակայն վերջին տարիներին ավտոտրանսպորտի արտանետումների թիվը անշարժ աղբյուրների արտանետումների նկատմամբ 12 %-ով նվազել է։ Թեև վերջինների վնասկար արտանետումները համեմատաբար քիչ են, սակայն տարիների ընթացքում 3 անգամ ավելացել են, իսկ ավտոտրանսպորտի արտանետած նյութերի քանակն էականորեն չի փոխվել․ 2018թ․ վնասակար նյութերի արտանետումը ավտոտրանսպորտից կազմել է 56,7 %:

 

Վնասակար նյութերի արտանետման աղբյուրների բաշխվածությունը


Ամենաաղտոտվածը Լոռին է, ամենամաքուրը՝ Վայոց ձորը

Աղտոտվածության ցուցանիշները վերլուծելիս կարևոր է հասկանալ, թե ընդհանուր անջատված վնասակար նյութերից քանիսն է արտանետվել մթնոլորտ։ Օրինակ, թեև 2018թ. անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի ամենամեծ քանակը՝ 110 820 տոննա, գրանցվել է Արարատի մարզում, սակայն դրա ավելի քան 108 տոննան չի արտանետվել մթնոլորտ։

Անշարժ աղբյուրների մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի ամենամեծ քանակը վերջին 10 տարվա տվյալներով՝ Լոռու մարզում է․ դրանք հիմնականում չեն որսվում և ունեն աճման միտումներ։ Օրինակ, 2009-2014թթ Լոռու մարզում տարեկան միջինն արտանետվել է 39 000 տոննա վնասկար նյութ, 2014-2018թթ արդեն՝ 45 000 տոննա։

 Շարունակությունը՝ hetq.am։ 

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել