Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվեց գազի մատակարարումների շուրջ |armenpress.am|
11:30 - 11 ապրիլի, 2019

Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվեց գազի մատակարարումների շուրջ |armenpress.am|

armenpress.am: Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվել Է քիչ քանակությամբ գազի գնման շուրջ: Այդ մասին Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան ապրիլի 11-ին հայտարարել Է լրագրողներին՝ չճշտելով պայմանավորվածությունների կոնկրետ պարամետրերը:

««Գազպրոմ»-ի հետ պայմանագիրն արդեն ձեւակերպված Է, եւ մենք Ռուսաստանից գազ ենք գնելու փոքր քանակություններով»,-Քոբուլիայի խոսքը մեջբերում Է վրացական Interpressnews լրատվական գործակալությունը: Թե ինչ ծավալի գազի մասին Է խոսքը եւ որքան կնստի դա Վրաստանի վրա, Էկոնոմիկայի նախարարը չի ճշտել: Քոբուլիան դեռ ընթացիկ տարվա փետրվարին Էր հայտարարել, որ երկիրը պատրաստվում Է գազ գնել Ռուսաստանից: Այն ժամանակ նա դա բացատրել Էր երկնագույն վառելիքի մատակարարումների դիվերսիֆիկացման անհրաժեշտությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել