Թբիլիսիում իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ
11:08 - 01 մայիսի, 2024

Թբիլիսիում իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ

Վրաստանի խորհրդարանը երեկ սկսել է երկրորդ ընթերցմամբ քննարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։ Դրան զուգահեռ, ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի մոտ։ 

Ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ: Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ։

Պատգամավոր, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին տեսախցիկին հայտնվել է վնասվածքներով՝ անվանելով իր հետ տեղի ունեցածը «նպատակաուղղված պատժիչ գործողություն»։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի ՆԳ նախարարին կոչ է արել «անհապաղ դադարեցնել խաղաղ ցույցի ցրումը, անհամաչափ ուժի կիրառումը»։

«Դիմում եմ հանրային պաշտպանին՝ անհապաղ արձագանքել՝ ճնշելու հատուկ ջոկատայինների ցանկացած անհիմն և ապօրինի գործողություն։ Հստակ երևում է, որ ակցիան տեղի է ունեցել խաղաղ, այն որևէ վտանգ չի ներկայացրել, հրամանի սպառնալիք չի եղել»,- գրել է նախագահը Facebook-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել