Տաթևիկ Ռևազյանը չի բացառում, որ հաջորդ տարվանից Հայաստանում կգործի տեղական ավիափոխադրող |armenpress.am|
10:45 - 16 դեկտեմբերի, 2019

Տաթևիկ Ռևազյանը չի բացառում, որ հաջորդ տարվանից Հայաստանում կգործի տեղական ավիափոխադրող |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2020 թվականին, հնարավոր է, իր աշխատանքները սկսի հայկական նոր ավիաընկերություն: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ մեկ ընկերություն դիմել է, և ներկայում ուսումնասիրվում են փաստաթղթերը:

«Տեսնենք, եթե համապատասխանում են անհրաժեշտ պահանջներին ու ամեն ինչ նորմալ ընթանա, ապա մյուս տարվա ընթացքում մենք կունենանք տեղական փոխադրող»,-ասաց Ռևազյանը:

Այս պահի դրությամբ Ռևազյանն ավելի տեղեկություններ չկարողացավ հաղորդել, քանի որ մասնագետները դեռ ուսումնասիրում են փաստաթղթերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել