Փարիզում ավարտվել է Պուտին - Զելենսկի հանդիպումը |tert.am|
05:40 - 10 դեկտեմբերի, 2019

Փարիզում ավարտվել է Պուտին - Զելենսկի հանդիպումը |tert.am|

tert.am: Փարիզում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, գրում է РИА Новости-ն:

Պուտինի խոսքով՝ հանդիպումը լավ է անցել:

Երկկողմանի բանակցությունները տևել են մոտ 1 ժամ և 20 րոպե:

Պուտին-Զելենսկի հանդիպումը մեկնարկել էր «նորմանդական քառյակի» բանակցությունների ավարտից հետո:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հանդիպման սկզբում ուկրաինացի նախագահը նախ շփոթել է տեղերը սեղանի շուրջ և քիչ էր մնացել նստեր ՌԴ ղեկավարի աթոռին: Այնուհետև Զելենսկին, մեջքով նստած դեպի լուսանկարիչները, սկսել է բացել թղթապանակը: Այդ պահին Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը նրան ձեռքով ցույց է տվել հետևի կողմում կանգնած լրագրողներին:

Զելենսկին միանգամից չի հասկացել, թե իրեն ինչ են ասում: Այդ ժամանակ Պուտինը նրան խնդրել է շրջվել, որից հետո Զելենսկին ժպտալով շրջվել է դեպի տեսախցիկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել