Քոչարյանի բողոքների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իրեն ներկայացված ինքնաբացարկների գործով որոշում կայացնելու |hetq.am|
15:43 - 14 հունիսի, 2019

Քոչարյանի բողոքների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իրեն ներկայացված ինքնաբացարկների գործով որոշում կայացնելու |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու: Նշենք, որ այսօրվա նիստի ընթացքում դատավորին տարբեր հիմքերով ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանները, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Ինքնաբացարկների վերաբերյալ որոշումը կհրապարկվի հունիսի 18-ին:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր առավոտից քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու, նրա մասնակցությամբ Մարտի 1- գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման դեմ բողոքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել