aysor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին, ինչին դեմ են մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատական ակտ կայացնելու։

Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին։