armtimes.com: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Բարսեղյանը 2019 թվականի փետրվարի 13-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:

2018-ի տարեսկզբում Բարսեղյանն ունեցել է 16 մլն 300 հազար դրամ եւ 45 հազար դոլար, որը տարեվերջում որեւէ փոփոխության չի ենթարկվել:

2018-ին Բարսեղյանն ունեցել է 9 մլն 672 հազար 890 դրամի չափով եկամուտ, որից 8 մլն 672 հազար 899 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 մլն դրամը՝ ստացված փոխառություններից: