2019-ի ապրիլին գործարքները 2018-ի ապրիլի համեմատ աճել են 28.9 %-ով. Կադաստրի կոմիտե
06:27 - 21 մայիսի, 2019

2019-ի ապրիլին գործարքները 2018-ի ապրիլի համեմատ աճել են 28.9 %-ով. Կադաստրի կոմիտե

2019 թվականի ապրիլին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16 270 գործարք, ինչը 2019 թվականի մարտ ամսվա համեմատ աճել է 6.9 %-ով, իսկ 2018 թվականի ապրիլի համեմատ` 28.9 %-ով, հայտնում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Երևանում 2019 թվականի ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի մարտ ամսվա համեմատ աճել են 0.8 %-ով, իսկ 2018 թվականի ապրիլի համեմատ՝ 9.8 %-ով:

Հայաստանի մարզերի քաղաքներում 2019 թվականի ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի մարտ ամսվա համեմատ աճել են 0.4 %-ով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել