Վաղը փակ կլինեն Եռաբլուրի և Հաղթանակի զբոսայգու մուտքերն ու ելքերը
12:38 - 08 մայիսի, 2020

Վաղը փակ կլինեն Եռաբլուրի և Հաղթանակի զբոսայգու մուտքերն ու ելքերը

Վաղը փակ է լինելու Եռաբլուրը և Հաղթանակի զբոսայգին։ Վարակի չտարածելու հրամայականը պահպանելով՝ տեղի են ունենալու  բացառապես արարողակարգային միջոցառումներ, մասնավորապես ժամը 10։30-11։00-ը տեղի կունենա իշխանության բարձրագույն ներկայացուցիչներր այցը Հաղթանակի զբոսայգի։ Մայր Հայաստանի հուշակոթողի մոտ կայցելեն նաև մեր վետերանները։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Պաշըպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

Ասուլիսի մասնակիցները շնորհավորեցին եռատոնի կապակցությամբ և իրենց երախտիքի խոսքը փոխանցեցին վետերաններին։ Նրանք ներկայացրին մայիսի 9-ին սպասվող միջոցառումների ցանկը։

«Այն ծրագիրը, որն ընտրվել է նաև Հաղթանակի օրվա նշանավորման համար ևս շատ հագեցած ու բազմաժանր է։ Համերհային մասի մեջ ներառված է ՝ ՊՆ նվագախումբը, ելույթ կունենա Արսեն Գրիգորյանը, Նեմրա խումբը , Երգի պետական թատրոնը և այլ մասնակիցներ»,- տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ 

Ներկայացնելով ոստիկանության ծառայության կատարվելիք աշխատանքները՝ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը ասաց, որ ոստիկանության ուժերը այս օրերին կապահովեն հասարակական կարգ և  անվտանգություն։ Ինչպես նաև կիրականացնեն  կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման միջոցառումներ։ 

«Մենք մեր ծառայությունը սկսել ենք այսօր  առավոտյան 07։00-ից, եռաբլուր պանթեոնում, այնտեղ մեր ուժերը իրականացնում են հասարակական կարգի ապահովման և մեր քաղաքացիների կուտակումների բացառումը, ծառայությունը կշարունակվի մինչև մայիսի 9-ը ժամը  23։59։ Այսօր 20։00-ից ոստիկանության աշխատակիցները կանցնեն ծառայության Հաղթանակի այգում, խնդիրը կլինի անմար կրակի և դրա հարակից տարածքների շրջափակումը, որպեսզի այնտեղ մուտք գործեն բացառապես սահմանված արարողակարգերին մասնակցող անձինք։ Անձանց և մեքենաների մուտքը այդ տարածք կարգելվի մինչև մայիսի 9-ը ժամը՝  23։59-ը»,- ասաց Մհրյանը։

Վերջինս տեղեկացրեց նաև ,որ ծառայություն է անցկացվելու նաև Կոմիտասի պանթեոնում, մուտքերը և ելքերը փակ կլինեն վաղն առավոտյան 08։00-ից։ Փոխոստիկանապետը քաղաքացիներին հորդորեց պահպանել այն կանոնները, որոնք ոստիկանները կխնդրեն կատարել,մասնավորապես՝ ինքնամեկուսացման և մեկուսացման կանոնները։ Կանոնների խախտման դեպքում քաղաքացիները կտունգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրից հարյուրհիսունապատիկի չափով։

«Ինչպես նաև կխնդրեմ , որպեսզի ենթարկվեն ոստիկանության օրինական պահանջներին, հակառակ դեպքում կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի սահմաններում։ Ոստիկանությունը այս օրերին կլինի աչալուրջ »,- եզրափակեց Մհրյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել