Գախարիան հայտարարել է՝ Թբիլիսին չի խզի ռազմավարական հարաբերությունները Ուկրաինայի հետ |azatutyun.am|
17:26 - 09 մայիսի, 2020

Գախարիան հայտարարել է՝ Թբիլիսին չի խզի ռազմավարական հարաբերությունները Ուկրաինայի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետը հայտարարել է, թե Թբիլիսին չի խզի ռազմավարական հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տրված բարձր պաշտոնի պատճառով:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Սաակաշվիլիին նշանակել է Բարեփոխումների ազգային խորհրդի ղեկավար, թեև ավելի վաղ Թբիլիսին քննադատել էր նախկին նախագահի առաջխաղացումը Կիևի կողմից, հիշեցնելով, որ նրան հայրենիքում մի շարք ծանր մեղադրանքներ են առաջադրված: Երեկ, ի նշան բողոքի, Թբիլիսին ետ էր կանչել Ուկրաինայից իր դեսպանին՝ խորհրդակցությունների:

Վարչապետ Գախարիան այսօր պարզաբանել է՝ դեսպանին կանչել են, որպեսզի քննարկեն՝ «ինչպես են պաշտպանելու երկկողմ հարաբերությունները արկածախնդիրների միջամտությունից»:

Վլադիմիր Զելենսկին «սխալ» էր որակել դեսպանի ետկանչը, հիշեցնելով, որ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և հավելել՝ յուրաքանչյուր կառավարություն անձամբ է տնօրինում իր կադրային քաղաքականությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել