Կենտրոնական բանկի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել․ 2 անձ բերվել է ոստիկանություն |armenpress.am|
15:30 - 12 մայիսի, 2020

Կենտրոնական բանկի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել․ 2 անձ բերվել է ոստիկանություն |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների գործունեության դեմ մայիս 12-ին ակցիա են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։ Կազմակերպիչներից ակտիվիստ Մանուել Մանուկյանը նշել է, թե պահանջում են հանդիպում ԿԲ ներկայացուցիչների հետ։

Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին փոխանցել է, որ մեկ անձ կարող է մտնել շենք և հանդիպել ԿԲ ներկայացուցչի հետ, սակայն նրանք հրաժարվել են այդ առաջարկից։ Նրանք պահանջել են, որպեսզի ԿԲ ներկայացուցիչը գա և հանդիպի իրենց հետ։

Մի փոքր անց ոստիկանության ներկայացուցիչը հորդորել է ողջամիտ ժամկետում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։

Մանուել Մանուկյանը հակադարձել է, թե իրենք ակցիա չեն իրականացնում, այլ եկել են հանդիպելու ԿԲ ներկայացուցչի հետ։ Նա բարձր կոչերով փորձել է սրել իրավիճակը, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել