2020-ի ընթացքում, հաճախորդների ֆինանսական վիճակի վատթարացմամբ պայմանավորված, բանկերն ավելի զուսպ կգտնվեն վարկեր տրամադրելու հարցում. ԿԲ նախագահ |tert.am|
17:40 - 02 փետրվարի, 2021

2020-ի ընթացքում, հաճախորդների ֆինանսական վիճակի վատթարացմամբ պայմանավորված, բանկերն ավելի զուսպ կգտնվեն վարկեր տրամադրելու հարցում. ԿԲ նախագահ |tert.am|

tert.am: Այս տարի բանկերն ավելի զուսպ կգտնվեն վարկեր տրամադրելու հարցում. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի տնօրեն Մարտին Գալստյանը:

«Մենք հիմա հանդիպումների փուլում ենք բանկերի հետ ու այն մեսիջները որ ստանում ենք բանկերից, հետևյալն է՝ տնտեսությունում տեղի ունեցող եկամուտների որոշակի նվազմամբ պայմանավորված, ինչպես նաև 2020 թվականի ընթացքում որոշակի հաճախորդների ֆինանսական վիճակի վատթարացման արդյունքում հնարավոր վարկավորման պոտենցիալն ավելի ցածր կարող է լինել, քան նախորդ տարիների ընթացքում»,- ասաց նա:

Մարտին Գալստյանը նշեց՝ չպետք է մոռանալ, որ նախորդ տարի անցել ենք համավարակի ու պատերազմի միջով, ուստի տնտեսությունում կան ճյուղեր, որոնք առավել, քան մյուսները տուժել են:

«Բնականաբար, ակնկալել որ այդ ճյուղերին վարկավորումը տեղի է ունենալու այն ծավալով ու այն նույն չափով ինչ նախորդ տարիների ընթացքում, բավականին լավատես կլինենք, ուստի իրենք պրագմատիկ լինելով՝ կարծում են, որ այս տարվա ընթացքում իրենց բալանսների որոշակի վերանայում է տեղի ունենալու»,- ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել