Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը 58 է
13:11 - 13 մայիսի, 2020

Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը 58 է

Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ վերջին երկու օրում Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը 58 է։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով 70 հիվանդ է բուժվում, նրանցից 58-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 25 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 6 դեպք:

Հիվանդության անախտանիշ ընթաքով 58 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 276 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1356 նմուշառում, որից 33 նմուշառման հետազոտությունը կատարվել է Գյումրիում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել