Շնողի բնակիչները Թեղուտից ապօրինաբար հաճարենի և քամատապալ ծառեր են հատել
21:11 - 13 մայիսի, 2020

Շնողի բնակիչները Թեղուտից ապօրինաբար հաճարենի և քամատապալ ծառեր են հատել

Մայիսի 12-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության աշխատակիցները համատեղ շրջայցի ժամանակ, ստուգման նպատակով, Շնող համայնքի վարչական տարածքում կանգնեցրել են նույն գյուղի երկու բնակիչների «ՈՒԱԶ» մեքենաները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեքենաներում հայտնաբերվել է 1-ական խմ փայտանյութ։ Վարորդները հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Հայտնել են, որ փայտանյութը պատկանում է իրենց: Նույն օրը Թեղուտի անտառից հատել են հաճարենի և բեզնասղոցով կտրատել են քամատապալ ծառեր։

Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել